ՀԱՃԱԽՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Բողոքների մշակման քաղաքականություն

Իմացեք ավելին մեր բողոքների մշակման գործընթացի մասին ստորև:

Հարգելի Հաճախորդ,

Դուք իրավունք ունեք ստանալու «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 8 ապրիլի 2008 թվականի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ի 11-րդ կետով սահմանված, ինչպես նաև 2 հունիսի 2009 թվականի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի համաձայն սահմանված տեղեկությունները և փաստաթղթերի պատճեները։

Այն Ձեզ կտրամադրվեն դիմելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ եթե տվյալ տեղեկության տրամադրման համար այլ ժամկետ սահմանված չէ։ Փաստաթղթերի պատճեների տրամադրման դեպքում Ձեզանից կգանձվի պատճենահանման համար կատարված անհրաժեշտ ծախսերը, ինչպես նաև փոստային առաքման դեպքում սահմանված վճարները:

ԲՈՂՈՔՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարգելի Հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված Ձեր բողոք-պահանջները կարող եք ներկայացնել հետևյալ հեռախոսահամարով` (+374 10) 24-00-24, կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև ուղարկել ընկերության գրասենյակ՝ Էրեբունի Բիզնես Կենտրոն, #609, Վ․ Սարգսյան 26/1 հասցեով, Երևան, 0010․ ՀՀ:
«Էքուիթի Էյ Էմ» ՓԲԸ-ի կողﬕց հաճախորդների գրավոր բողոքների քննության ընթացակարգ

Ի՞նչ անել եթե բողոք ունեք

Բողոքի ներկայացման հայտի ձև (PDF)

Ներկայացնել առցանց բողոք 

Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և Ընկերության միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն անվճար են: 

Բողոք ունենալու դեպքում Դուք նախ և առաջ պետք է դիմեք Ընկերությանը: Ընկերությունը պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին: Ընկերությունից պատասխան ստանալուց հետո, կամ վերը նշված ժամկետում այն չստանալու դեպքում Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե՝

  1. Դուք չեք ստացել Ընկերության պատասխանը կամ Բողոքը Ընկերությանը ներկայացնելուց հետո դեռ չի անցել 10 աշխատանքային օր,
  2. Դուք չեք պահանջում դրամական կամ այլ գույքային հատուցում (բացառությամբ վարկային տեղեկատվության վերաբերյալ պահանջների) կամ Ձեր կողմից պահանջվող հատուցումը գերազանցում է 10 միլիոն դրամը (կամ դրա համարժեքն արտարժույթով),
  3. Ընկերության պատասխանը ստանալուց հետո անցել է ավելի քան վեց ամիս,
  4. Ձեր կողմից բողոքարկվող գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել մինչև 2008 թ. օգոստոսի 2-ը,
  5. Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ,
  6. Առկա են օրենքով սահմանված մերժման այլ հիմքեր:

Զգուշացնում ենք նաև, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե այն արդեն քննվում է դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կամ արդեն իսկ առկա է այդ բողոքի վերաբերյալ վերջիններիս վճիռը:

Հարգելի հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ «Էքուիթի Էյ Էմ» ՓԲԸ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել:

Կոնտակտային տվյալներ


Հաշտարարի  գրասենյակի հասցեն ՝ ՀՀ, 0010, ք. Երեւան, Մ. Խորենացի փողոց 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոս` (+374 60) 70-11-11
Էլ. փոստ` [email protected]
Էլ․ հասցե՝ fsm.am
Աշխատանքային ժամեր՝ 09:00 - 18:00․ բացի հանգստյան և տոն օրերից:

Թարմացվել է՝ 31.07.2023, 17:25

Իմանալ ավելին

Technology Banner

Տեխնոլոգիա

Նվազագույն ուշացումներ oneZero, Gold-i, FXCubic և PrimeXM միոցով MT4/5 և MaxxTrader հասանելիությամբ։

Equiti Capital Homepage Hero

Գլխավոր էջ

Էքուիթի Էյ Էմ ընկերությունը Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող իրացվելիության մատակարար է, որն առաջարկում է հատուկ հոսքային լուծումներ:

Liquidity Hero

Իրացվելիություն

Իրացվելիության ավազանը միացված է առաջատար բանկերի, ոչ բանկ հանդիսացող ֆինանսական հաստատությունների, ECN-ների և բորսաների հետ: